Մարվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կրակը. խաղերն ավարտված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկ քաղաքում կայացավ Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը և այլ պաշտոնյաներ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով` Համահայկական ձմեռային …

