Կենսաբազմազանության շաբաթվա միջոցառումների շրջանակում հիմք դրվեց COP17-ի անտառի․ ՇՄՆ

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում պաշտոնապես մեկնարկեց COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը․ հայտնում են ՇՄՆ-ից։

«Այս նախաձեռնությունը միտված է կարևոր ուղերձ հղել աշխարհին՝ նախանշելով Հայաստանի հանձնառությունը բնության պահպանության և կենսաբազմազանության վերականգնման հարցում։ Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը 2026 թվականին անցկացվելու է Հայաստանում։

Այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, որ բնապահպանական միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն իրականացնում է տեղում՝ գործնական քայլերով։

Յուրաքանչյուր տնկված ծառ այս անտառում խորհրդանշում է մեր հավաքական պատասխանատվությունն ու նպատակը՝ աջակցել կենսաբազմազանության վերականգնմանը, պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ և ստեղծել ավելի կանաչ և կայուն ապագա։

Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմը, ինչպես նաև ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարները։

COP17-ի անտառը լինելու է ոչ միայն խորհրդանշական տարածք, այլև իրական կանաչ ժառանգություն, որը կմնա ապագա սերունդների համար»,- ասված է հաղորդագրությունում։