Բուխարեստի լիբերալ քաղաքապետը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Բուխարեստի լիբերալ քաղաքապետ Նիկուշոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի հաշվարկից հետո Դանն ունի ձայների 53,9 տոկոսը, նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջակողմյան Ջորջ Սիմիոնը, ստացել է ձայների 46,1 տոկոսը։ Դանի հաղթանակի մասին են վկայում նաև Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի (CURS) և Avangarde սոցիալական և վարքային հետազոտությունների խմբի կողմից անցկացված էքզիթ փոլի տվյալները։

Սիմիոնն ընդունել է պարտությունը և շնորհավորել Դանին։

«Նա հաղթել է ընտրություններում, և դա ռումինացի ժողովրդի կամքն էր»,- գրել է Սիմիոնը։

Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Արդյունքների համաձայն՝ Սիմիոնը ստացել էր ձայների մոտ 41 տոկոսը, Դանը՝ 20,99 տոկոսը։

Հավելենք, որ սա Ռումինիայում նախագահ ընտրելու երկրորդ փորձն է. անցյալ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել ռուսամետ թեկնածու Կալին Գեորգեսկուի հաղթական մրցավազքի արդյունքները։ Ռումինիայի իշխանությունները պնդում են, որ ունեն հետախուզական տվյալներ, որոնք հաստատում են օտարերկրյա պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի միջամտությունը նախորդ ընտրություններին։ Ռումինական հետախուզությունը հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանի կողմից «ագրեսիվ» հիբրիդային գործունեության թիրախ է դարձել, այդ թվում՝ կիբերհարձակումների, տեղեկատվության արտահոսքի և դիվերսիայի։

Այս անգամ Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել Գեորգեսկուին մասնակցել ընտրություններին։ Գերագույն դատարան ներկայացված վերաքննիչ բողոքը չի օգնել։ Սիմիոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, կարող է իշխանության բերել հեռացված թեկնածու Գեորգեսկուին։

38-ամյա Ջորջ Սիմիոնը ազգայնական հայացքներ ունի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համակիրներից է։ Նա Ռումինիայի և Մոլդովայի միավորման կողմնակից է, ինչի համար պաշտոնական Քիշնևը մի քանի անգամ արգելել է նրան մուտք գործել երկիր։ Բացի այդ, նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում է ռազմական հանցագործ, սակայն դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, որտեղ նա հայտարարված է պերսոնա նոն գրատա։

Նիկուշոր Դանն արևմտամետ դիրքորոշում ունի, պաշտպանում է Ռումինիայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Նա աջակցում է Ուկրաինային՝ ասելով, որ Կիևին ռազմական աջակցության պահպանումն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի