Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Տղամարդկանց գերծանր քաշային կարգում (+110 կգ) հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 457 կգ (210+247):
Վարազդատ Լալայանը նախորդ երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնն է:
ԱԱ-ում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց երկամարտի մեկ մեդալով: Մինչև այս Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի արժանացել էր միայն Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), որը հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում:
Դավիթ Եղիազարյան

