Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է ազգայնական թեկնածուն․ նա Թրամփի երկրպագուն է

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ռումինիայում մայիսի 4-ին  կայացած նախագահական կրկնակի ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել ազգայնական թեկնածուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագու Ջորջ Սիմիոնը։ Նա ստացել է ձայների 40,5%-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 18-ին կայանալիք երկրորդ փուլում «Ռումինացիների միավորման դաշինքի» 38-ամյա առաջնորդ Սիմիոնը նախագահի պաշտոնի համար կմրցի Բուխարեստի քաղաքապետ, կենտրոնամետ Նիկուսոր Դանի հետ։ Իշխող կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուն զբաղեցրել է երրորդ տեղը։

Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 11 թեկնածու։ Նախորդ անգամ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 13 թեկնածու։

Սա Ռումինիայում նախագահ ընտրելու երկրորդ փորձն է. անցյալ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել ռուսամետ թեկնածու Կալին Գեորգեսկուի հաղթական մրցավազքի արդյունքները։

Ռումինիայի իշխանությունները պնդում են, որ ունեն հետախուզական տվյալներ, որոնք հաստատում են օտարերկրյա պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի միջամտությունը նախորդ ընտրություններին։ Ռումինական հետախուզությունը հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանի կողմից «ագրեսիվ» հիբրիդային գործունեության թիրախ է դարձել, այդ թվում՝ կիբերհարձակումների, տեղեկատվության արտահոսքի և դիվերսիայի։

Այս անգամ Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել Գեորգեսկուին մասնակցել ընտրություններին։ Գերագույն դատարան ներկայացված վերաքննիչ բողոքը չի օգնել։ Սիմիոնը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, կարող է իշխանության բերել հեռացված թեկնածու Գեորգեսկուին։

«Կան մի քանի եղանակներ, որոնցով Գեորգեսկուն կարող է ղեկավար պաշտոն զբաղեցնել, եթե ռումինացի ժողովուրդը ցանկանա, և մենք դրանք կօգտագործենք»,- նշել է նա։

Սիմիոնը Ռումինիայի և Մոլդովայի միավորման կողմնակից է, որի համար պաշտոնական Քիշնևը մի քանի անգամ արգելել է նրան մուտք գործել երկիր։ Բացի այդ, նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում է ռազմական հանցագործ, սակայն դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, որտեղ նա հայտարարված է պերսոնա նոն գրատա։ Սիմիոնը հայտնի է նաև իր եվրասկեպտիկությամբ և հոմոֆոբ հայտարարություններով։

Ընտրությունների արդյունքներին անհամբեր սպասում էին եվրոպական մայրաքաղաքներում, ,ինչպես նաև Վաշինգտոնում, Կիևում և Մոսկվայում։ Ռումինիան կարևոր տարանցիկ ուղի է Ուկրաինա զենքի և զինամթերքի մատակարարման համար։ Երկրում տեղակայված են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև երեք խոշոր ավիաբազաներ, որտեղից ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պարեկում են օդային տարածքը մինչև Ուկրաինայի և Մոլդովայի սահմանը և Սև ծովի վրա։ Ուկրաինան իր հացահատիկի 70%-ը Սև ծովի ափամերձ շրջաններով՝ Ռումինիայի տարածքային ջրերով, արտահանում է Ստամբուլ։ Ռումինիայի նավատորմը մաքրում է ականներն այս ջրերում, իսկ ռազմաօդային ուժերը մարզում են ուկրաինացի օդաչուներին F-16 ինքնաթիռներ վարելու համար։

«Մոռացեք Ուկրաինային տրամադրվող ցանկացած օգնության մասին, եթե Սիմիոնը դառնա նախագահ»,- նախօրեին զգուշացրել էր Բուխարեստի «Նոր ռազմավարության կենտրոն»-ի անվտանգության փորձագետ Ջորջ Սկուտարուն։

Նա նշել է, որ որպես Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար՝ նախագահը կարող է վետո դնել ցանկացած որոշման վրա և ուժեղ ազդեցություն ունի անվտանգության քաղաքականության վրա։

Սիմիոնն իր քարոզարշավի կենտրոնական կետերից մեկը դարձրել էր հանրային դժգոհությունը Ռումինիայի կողմից ուկրաինացի փախստականներին տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Միաժամանակ, նա հերքում է, որ ռուսամետ է։

Անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղյալ էին հայտարարվել Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դեկտեմբերի 6-ին՝ երկրորդ փուլի մեկնարկից 48 ժամ առաջ, որը նախատեսված էր դեկտեմբերի 8-ին։ Երկրի իշխանությունները կասկածում էին Գեորգեսկուին TikTok-ում ձայների մանիպուլյացիայի մեջ, ինչպես նաև այն բանի համար, որ նրա հաղթանակի հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։

Բացի այդ, Ռումինիայի իշխանությունները Կալին Գեորգեսկուին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու և ֆաշիզմին համակրելու համար։ Նոյեմբերյան ընտրություններից առաջ Գեորգեսկուն 1930-ականների Ռումինիայի ֆաշիստ քաղաքական գործիչներին անվանել էր նահատակներ և ազգային հերոսներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի