FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները միջանկյալ ընտրություններում հաղթանակից հետո Ուկրաինային շուրջ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են պատրաստում։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ օրենսդիրները մտադիր են օգտագործել բյուջետային ծախսերի և վերահսկողության ոլորտում իրենց լիազորությունները՝ Կիևին տրամադրվող աջակցությունն ուժեղացնելու և Ռուսաստանի տնտեսության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար։

Ուկրաինայի աջակիցները նախատեսում են օգտվել մինչև հունվար՝ Կոնգրեսի նոր կազմի լիազորությունների ստանձնումը մնացած ժամանակահատվածից՝ առաջիկայում Կիևին լրացուցիչ օգնություն ապահովելու նպատակով։

«Էներգետիկ աջակցությունն այս ժամանակահատվածում մեր առաջնահերթությունների ցանկում շատ բարձր տեղ է զբաղեցնում»,- FT-ին ասել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը։

Ակնկալվում է, որ օրենսդիրները կփորձեն Կիևին աջակցություն տրամադրելու համար օգտագործել ԱՄՆ-ում ամեն տարի ընդունվող Պաշտպանության ոլորտի քաղաքականության մասին օրենքը (NDAA), որը պետք է ընդունվի մինչև Կոնգրեսի գործող կազմի լիազորությունների ավարտը։

Երկու կուսակցությունների լայն աջակցությամբ ընդունված օրենքը ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտների նկատմամբ։ Անցյալ ամիս Թրամփը կիրառել է օրենքով նախատեսված լայն բացառությունը՝ Մոսկվային ազատելով հետագա պատժամիջոցներից։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նա Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիքը համաշխարհային էներգետիկ շուկաներ մատակարարելու շուրջ։

«Մենք կշտկենք Գրեհեմի օրենքը»,- խոստացել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկում Դեմոկրատական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ։

Նրա խոսքով՝ «մեկուկես տարի է ծախսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձերի վրա, իսկ հետո դրանցից պարզապես հրաժարվել են»։

Դեմոկրատները Կոնգրեսի երկու պալատներում էլ չունեն ձայների երկու երրորդի մեծամասնությունը, որն անհրաժեշտ է առանց հանրապետականների աջակցության նախագահի վետոն հաղթահարելու համար։