Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
Բոլորը

Ադրբեջանն ու Իրանը Արցախի տարածքներում  մայիսի 18-ից համատեղ զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցող իրանական անձնակազմի ղեկավարը և մյուս մասնակիցները նախօրեին Ադրբեջան են ժամանել՝ «Արաքս-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում զորախմբերի ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։

Հանդիպմանը ներկայացվել է զորավարժության նպատակների, սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստման գործընթացի, անվտանգության կանոնների և տարբեր փուլերում կատարվելիք առաջադրանքների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

Իրանական Mehr գործակալությունն էլ հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը սկսել են «Արաքս-2025» խորագրով համատեղ զորավարժությունները։ Բրիգադի գեներալ, ԻՀՊԿ ցամաքային ուժերի գործողությունների փոխհրամանատար և համատեղ զորավարժությունների ղեկավար Վալի Մադանին հայտարարել է, որ ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը Ադրբեջանի տարածք են մտել Իրանի Արդաբիլ նահանգի Բիլեհ-Սավար ցամաքային սահմանային անցակետով՝ զորավարժություններին մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ համատեղ զորավարժությունները նշանակալի քայլ են ընդհանուր սահմանների երկայնքով անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։

Զորավարժությունները սկսվել են  մայիսի 18-ին և կշարունակվեն մինչև մայիսի 21-ը։ Թե կոնկրետ որ տեղանքում են անցկացվում վարժանքները, չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ  Իրանն ու Ադրբեջանը 2024 թ-ի նոյեմբերին էին համատեղ զորավարժություններ անցկացրել։

Այս տարվա ապրիլին էլ Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները ՀՀ-ի հետ էին համատեղ զորավարժություն անցկացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի