Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել

Լուրեր

19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ցամաքային ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում համատեղ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի բանակի հետ, գրում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Արազ համատեղ զորավարժություն» կոչվող քառօրյա վարժանքները սկսվել են նախօրեին։ Զորավարժությունն անցկացվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից՝ Արդաբիլի նահանգի Ասլան Դուզ սահմանային շրջանում։

Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև կապերը և նրանց երկկողմ համագործակցությունն ապօրինի կազմակերպված զինված խմբավորումների դեմ պայքարում։ Վարժանքների նպատակն է նաև պաշտպանել ընդհանուր սահմանների անվտանգությունը, խթանել ռազմական հնարավորությունները և ընդլայնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Կասպից ծովում՝ իրանական տարածքային ջրերում, Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների և նավերի մասնակցությամբ անցկացվել էին «AZIREX-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի