20 Նոյեմբեր 2024 | 23:30
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Այսօր կայացել են նաև մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մրցանակակիրների պարգևատրությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար …