ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գործակալներին հասանելի են դարձել միլիոնավոր դաշնային աշխատակիցների խիստ սահմանափակ պետական գրառումները, այդ թվում՝ գանձապետարանի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների, որոնք անվտանգության զգայուն պաշտոններում են: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ ԱՄՆ չորս պաշտոնյաների։ Պաշտոնյաները, որոնք վախենալով հաշվեհարդարից խոսել են անանունության պայմանով, ահազանգել են վարչակազմի անդամների կողմից նման գրառումների հնարավոր …

