«2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զոհերով և վիրավորներով 4314 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 333, մարմնական վնասվածք ստացել՝ 6116 մարդ»,- այս մասին ԱԺ-ում «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նրա փոխանցած տվյալներով՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ պատահարների քանակը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ …

