Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հայաստանի դեմ Մշտական արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա), որը, իբր, մանրամասնում է «Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումները»։ Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 …