Թուրքիայի իշխանություններն արգելափակել են յոթ լրատվական կայքերի հասանելիությունը, որոնք քննադատում են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Այս մասին հայտնել է քրդամետ Mezopotamya լրատվական գործակալությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ Անկարայի 10-րդ քրեական դատարանն արգելափակել է Gazete Patika, ETHA, Mücadele Birliği, Kızıl Bayrak, Özgür Gelecek, Umut Gazetesi և Yeni Demokrasi Gazetesi լրատվական կայքերը՝ «ազգային …

