Ռումինիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է ընթանում

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ռումինիայում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մայիսի 4-ին կայացած առաջին փուլից հետո երկրորդ փուլ է անցել 2 թեկնածու՝ աջ ծայրահեղական Ջորջե Սիմիոնը, որը ստացել էր ձայների մոտ 41%-ը, և Բուխարեստի քաղաքապետ, լիբերալ-առաջադեմ Նիկուշոր Դանը, որը ստացել էր ձայների 20,99%-ը։ Չնայած Սիմիոնը Դանից գրեթե երկու անգամ ավելի շատ ձայներ է ստացել, երկրորդ փուլում նրա հաղթանակը երաշխավորված չէ, հայտնում է DW-ն։

Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս թեկնածուների միջև եղած տարբերության արագ կրճատումը. օրինակ՝ AtlasIntel ծառայության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել հավասարություն՝ յուրաքանչյուրի համար 48%, իսկ IRSOP-ի վերջերս անցկացված հարցումն առաջին անգամ առաջատարությունը տվել է Դանին՝ 52%՝ Սիմիոնի 48%-ի դեմ, գրում է Politico հրատարակությունը։

«Կարելի է կասկածել սոցիալական հետազոտությունների տվյալներին, բայց փաստն այն է, որ Ռումինիայում եվրոպամետ ուժերին հաջողվել է միավորվել Նիկուշոր Դանի շուրջ։ Երկրորդ փուլ չանցած թեկնածուների ընտրազանգվածի զգալի մասը անցել է նրա կողմը»,-նշում է DW-ն։

Նշենք նաև, որ Սիմիոնը դեմ է Բուխարեստի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ Մյուս կողմից, Նիկուշոր Դանը արևմտամետ դիրքորոշում է որդեգրել, պաշտպանում է Ռումինիայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Նա աջակցում է Ուկրաինային՝ ասելով, որ Կիևին ռազմական աջակցության պահպանումը անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։

Լուսանկարում՝ Ջորջե Սիմիոն (ձախից) և Նիկուշոր Դանը։