Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի այցը Ադրբեջան տեղի կունենա փետրվարի 24-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պակիստանյան աղբյուրներին։ «Այցն Ադրբեջան կսկսվի փետրվարի 24-ին, վարչապետն այնտեղ կմնա երեք օր։ Բաքվում կստորագրվեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր»,- գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ ներդրումային համաձայնագրերը կենտրոնանալու են նավթի և գազի հետախուզման, վերականգնվող էներգիայի և …

