Գյումրիի քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը: Կոմկուսի ցուցակով առաջադրված և ավագանու անդամների 18 կողմ ձայնով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը երդվեց։ «Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, …

