Ժպտում եմ բոլորին, չարացած չեմ. Դավիթ Սանասարյանը՝ արդարացման դատավճռից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երբ դատավոր նշանակվեց Բալայանը, ինչ-որ առումով ուրախացա։ Շատ դեպքերում պահվածքի հետ համամիտ չեմ եղել, բայց գիտեի, որ արդարամիտ է, և նրա նկատմամբ չեն կարողանալու ճնշում գործադրեն։ Այս մասին իր արդարացման դատական ակտից հետո ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Դիտարկմանը՝ արդարացվածը իրավունք ունի պահանջել արդարացի հատուցում, Սանասարյանն ասաց, որ այդ հարցը կքննարկի փաստաբանական թիմի հետ։

«Այլ հարցերի այժմ չեմ ցանկանում պատասխանել, ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջինն իմ ծնողներին, կնոջս ու երեխաներիս, որ այս ծանր տարիներին եղել են իմ կողքին, երկրորդն ուզում եմ փաստաբանական խմբին շնորհակալություն հայտնել, որ անշահախնդրորեն կանգնած են եղել իմ կողքին, այն քաղաքացիներին, որոնք այստեղ են եղել բոլոր դատերին, իմ կողքին կանգնած են եղել, բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ պահից չեն հավատացել այս շինծու գործին, չեն վախեցել, իրենց անձնական հարցերը թողել են մի կողմ ու ասել են՝ ինչ ուզում եք ասեք, չենք հավատում, որ Դավիթը կարող է մեղավոր լինել, մարդիկ, որոնք հայտարարում էին, որ պայքարի ճամփա ենք անցել ու հնարավոր չի, որ նման բան լինի»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ իրեն ի սկզբանե ապօրինի են մեղադրել, չի ստացվել, չեն հասել իրենց ուզածին։

«Ժպտում եմ բոլորին, չարացած չեմ»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան