Էմիլ Օրդուխանյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում 

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Նախատեսվում է աջակցման և խրախուսման մեխանիզմների ներդրում ՄԳՇ-ում ներառված միջազգային գիտական հանդեսներում տպագրությունների համար (WOS և Scopus), օժանդակման մեխանիզմների մշակում միջազգային գիտաժողովներին մասնակցության համար, արտասահմանում գործող հայազգի հասարակագետների տվյալների շտեմարանի կազմում, միջազգային անհատական և միջինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում: Նրա խոսքով՝ կարևոր է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Սփյուռքի գիտական ներուժի բացահայտումն ու ներգրավումը՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն: Նախատեսվում է ինստիտուտի ենթակառուցվածքային արդիականացում, նաև բրենդավորում՝ ինստիտուտի ձեռքբերումները հանրայնացնելու, հանրային ճանաչելիությունն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Կենսագրություն

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով։ Այնուհետև, նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ «Քաղաքագիտություն՝ ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ: 2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Իշխանության և ընդդիմության քաղաքական խոսույթի վերլուծություն (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2009-2014թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես գիտական քարտուղար՝ 2010-2011թթ. լինելով նաև ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիա և քաղաքագիտություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար: 2014թ-ից եղել է ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2022թ-ից ինստիտուտի տնօրենն է։

Էմիլ Օրդուխանյանը 9 մենագրության (6-ը՝ համահեղինակությամբ), 1 բառարանի, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի (1-ը՝ համահեղինակությամբ), ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներով տպագրվել են ՀՀ և արտասահմանյան գիտական հանդեսներում և պարբերականներում (որոնցից 8-ը ՄԳՇ-ում՝ որպես առաջին հեղինակ):

2016թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի գիտական կոչում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: 2007թ-ից դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2012թ-ից նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում, 2023թ-ից՝ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնում: 2012-2022թթ. դասավանդել է Մխիթարյան Միաբանության երևանյան կրթահամալիրում, 2009-2010, 2011-2013, 2015-2016թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, ապա սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում։ 2019թ-ից Էմիլ Օրդուխանյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ է, սոցիալական գիտությունների և սերվիսի ֆալուկտետի խորհրդի, գիտական խորհրդի անդամ: 2012-2020թթ-ին նա դասախոսել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2012-2022թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ քաղաքագիտության, ապա միջազգային հարաբերությունների ամբիոններում:

Էմիլ Օրդուխանյանը 2015թ-ից ամերիկյան MPSA (Midwest Political Science Association) քաղաքագիտական ասոցիացիայի անդամ է, 2016-2021թթ. եղել է Միջազգային քաղաքագիտական ասոցիացիայի (IPSA) անդամ: 2017թ-ից Եվրոպական քաղաքացիական կրթության ցանցի (Networking European Citizenship Education) փորձագետ է, (Eastern European Network for Citizenship Education) Քաղաքացիական կրթության արևելաեվրոպական ցանցի անդամ։

2022թ-ին նա ընտրվել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդի անդամ: 2023թ-ից «The Politnomos: Journal of Political and Legal Studies» ակադեմիական անգլալեզու գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է: