ԵՄ-ն և Ադրբեջանը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի հաջորդ քայլերն են քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանն ու Եվրամիությունը Անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպումն են անցկացրել, որը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հաղորդագրության համաձայն՝ մասնակիցներն անկեղծ ու կառուցողական մտքերի փոխանակում են ունեցել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։ Նրանք ողջունել են վերջին բարձր մակարդակի հանդիպումները, որոնք ցույց են տալիս կողմերի համատեղ շահագրգռվածությունը՝ երկկողմ հարաբերություններում նոր գլուխ բացելու հարցում։

«ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ պարբերական փոխանակումները, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային կապի ոլորտում համագործակցության խորացման ներուժի վերաբերյալ: ԵՄ-ն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կենսական դերը»,- մասնավորապես, ասվում է ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ։

Բաքուն երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին ականազերծման գործում ցուցաբերած աջակցության համար։ ԵՄ-ն ընդգծել է պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵՄ գործիքները, որոնք կարող են նպաստել վերականգնողական աշխատանքներին։ Ադրբեջանը վերահաստատել է իր պաշտոնական դիմումը Եվրոպական խաղաղության հիմնադրամին։

«Մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջորդ քայլերը»,- ասվում է հայտարարության մեջ;

Չի նշվում, թե ինչ նպատակով է Բաքուն դիմել Եվրոպական խաղաղության հիմնադրամին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսել կատարած այցի շրջանակում մի շարք այլ հանդիպումներ էր անցկացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի