Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել․ հայտնում են Օմբուսդմենի աշխատակազմից։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ: Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու …

