Ծառայության մասին նախագիծը քննարկում ենք, որ լավարկենք, արժեքային հարցեր կան. Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔՊ խմբակցությունում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ երեք ժամից ավելի տևած փակ քննարկումն ավարտվեց: Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում:

«Մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված քննարկումները կշարունակվեն: Հանրային կարծիքը պետք է հաշվի առնվի, նախագիծը դեռևս քննարկման փուլում կմնա»,- ասաց նա:

Նրա խոսքով` նախագիծը քննարկելու են և հնարավորինս լավարկեն:

«Խնդիրներ կան, կան իրավահարաբերություններ, հասարակական հարաբերություններ, որոնք թերի կարգավորված են և դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետև չկարգավորելու դեպքում մենք Ազգային անվտանգության հետ կապված խնդիրները արդյունավետ չենք լուծում: Այսինքն, մեր բանակի զորահավաքային պրոցեսը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք, լուրջ ու այս նախագիծը շատ կարևոր է, բայց նախագծում հոդվածներ կան, նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր ունեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։ Նշենք, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հետաձգել է այդ նախագծի քննարկումը։

Մանրամասները` տեսանյութում: