Փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք արտակարգ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը՝ հրադադարը վերահսկելու համար։ Այս մասին երեք անանուն պաշտոնյաներ ասել են Financial Times-ին: Առայժմ, ըստ նրանց, Գերմանիան «զգուշանում» է նախաձեռնությունից։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարից հետո բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու համար։ Associated Press-ը …

