Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախարարը Մարկո Ռուբիոյին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 19-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հերթական փուլին ռուսական կողմի կոնկրետ առաջարկների նախապատրաստման մասին:

Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է Թրամփի կենտրոնացումը ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի ուղղությամբ  և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ աջակցելու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի երկխոսությունը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։