Մասկի ընկերության Starship-ի իններորդ փորձնական թռիչքը ձախողվել է 

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship հրթիռի հերթական փորձակումը ձախողվել է։ Այս մասին SpaceX-ը հայտնել է X սոցիալական ցանցում։

«Starship-ը ենթարկվեց արագ, չպլանավորված ապամոնտաժման: Թիմերը կշարունակեն ուսումնասիրել տվյալները և աշխատել հաջորդ թռիչքի փորձարկման վրա։ Նման փորձարկման ժամանակ հաջողությունը կախված է նրանից, թե ինչ ենք սովորում, և այսօրվա փորձարկումը կօգնի մեզ բարելավել Starship-ի հուսալիությունը, քանի որ SpaceX-ը ձգտում է կյանքը դարձնել բազմամոլորակային»,- ասվում է գրառման մեջ։

Հրթիռակիրը թռիչքը կատարել է մայիսի 27-ին, Թեխասի Starbase տիեզերանավից: Մեկնարկից մոտ կես ժամ անց Starship-ի երկրորդ փուլի վերահսկողությունը կորել է։

Հրթիռն անվերահսկելիորեն մտել է մթնոլորտ, որից հետո, հավանաբար, բռնկվել և կոտրվել է Հնդկական օվկիանոսի վրա: SpaceX-ի տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր լինել վառելիքի արտահոսքը:

Starship-ը 123 մետր բարձրություն ունի։ Այն ներկայում ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռն է։

Starship-ի նախորդ ութ փորձնական արձակումներից չորսն ավարտվել են պայթյուններով։ Մասնավորապես, մարտին պայթել էր հրթիռի վերին աստիճանը։ Այնուհետև դրա բեկորներն ընկել էին Բահամյան կղզիների վրա։ Հունվարի կեսերին նմանատիպ միջադեպի ժամանակ բեկորներն ընկել էին Կարիբյան ծովի Թերքս և Քայքոս կղզիների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի