Բելառուսը Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններն արևմտյան սահմաններից կտեղափոխի դեպի երկրի խորքը՝ «տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու» համար։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ «Մենք որոշել ենք կրճատել «Արևմուտք-2025» զորավարժությունների պարամետրերը և դրանց հիմնական մասն արևմտյան սահմաններից տեղափոխել Բելառուսի տարածքի խորքը»,- ասել է Խրենինը։ Նա վստահեցրել է, թե զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ, և …

