Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման: Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և …

