Մերցը հայտարարել է, որ Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ Բեռլինին և Կիևին ավելի է մոտեցրել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև նշել է, որ կողմերը համաձայնել են վերսկսել գերմանա-ուկրաինական կառավարական խորհրդակցությունները և ամրապնդել գործընկերությունը քաղաքականության և տնտեսության ոլորտներում։

Մերցի խոսքով՝ Գերմանիան կաջակցի Ուկրաինային հեռահար զենքի ձեռքբերման հարցում։ Մասնավորապես, ըստ նրա, Բեռլինը կֆինանսավորի Ուկրաինայում հեռահար հրթիռների համատեղ արտադրությունը՝ առանց դրանց օգտագործման սահմանափակումների։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ նման օգնության հետագա մանրամասները չեն բացահայտվի։

Մերցը նաև հրաժարվել է մեկնաբանել գերմանական TAURUS թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը Ուկրաինա։ Նա խոստացել է,  որ Գերմանիան նաև կմեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, որը չորս տարի շարունակում է պատերազմը Ուկրաինայի դեմ։ Նա նշել է, որ Բեռլինը դա անում է, այդ թվում, խաղաղ կարգավորման բանակցությունների ճանապարհ բացելու համար։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը խոստացել է, որ Բեռլինը «կանի ամեն ինչ»՝ կանխելու համար «Հյուսիսային հոսք 1» գազատարի վերագործարկումը և «Հյուսիսային հոսք 2»-ի մեկնարկը, որոնք ոչնչացվել էին պայթյունի հետևանքով: Մերցը նշել է, որ նպատակը պետք է լինի «Մոսկվայի ռազմական մեքենայի թուլացումը»:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային և նրա ղեկավարությանը Ուկրաինային օգնելու համար: Նա նույնպես նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան նոր համաձայնությունների են հասել պաշտպանական ոլորտում ներդրումների վերաբերյալ: Զելենսկին նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ հրավիրել Ուկրաինային հունիսին կայանալիք գագաթնաժողովին, քանի որ դա չանելը, նրա խոսքով, կնշանակի Ռուսաստանի նախագահի հաղթանակը դաշինքի նկատմամբ:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը հայտնել էր, որ Զելենսկիի Բեռլին այցի հիմնական թեման կլինի «Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային և կրակի դադարեցման ջանքերը» Ռուսաստանի հետ պատերազմում:

Ուկրաինայի առաջնորդը հանդիպելու է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Զելենսկիի Բեռլին այցից առաջ Մերցի կուսակցությունը և ընդդիմությունը կոչ էին արել կանցլերին որոշում կայացնել Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները հեռահար զենքի մասին անվանել է խաղաղ երկխոսության փորձերի խոչընդոտ։

«Սա ոչ այլ ինչ է, քան պատերազմի հետագա սադրում։ Սա ոչ այլ ինչ է, քան ուկրաինացիներին ստիպելու պայքարը  շարունակելու  հետագա փորձեր։ Եվ սա ոչ այլ ինչ է, քան խաղաղության գործընթացի ուղեծիր մտնելու փորձերի խոչընդոտ»,- հայտարարել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի