Էջմիածնի միաբանները Նաթան արքեպիսկոպոսի գլխավորությամբ այցելել են Սարդարապատի հուշահամալիր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում  կատարվել է Հանրապետական մաղթանք․ տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:

Մաղթանքի ավարտին Նաթան արքեպիսկոպոսն ընթերցեց Հանրապետության տոնի առիթով համայն հայությանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների ուղեկցությամբ հոգևորականները ծաղկեպսակ զետեղեցին հուշակոթողի առջև, ապա աղոթեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։

Վերադարձե՞լ է արդյոք Ամենայն հայոց հովվապետը Շվեյցարիայից, հայտնի չէ, սակայն հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր, ոստիկանները պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Կաթողիկոսին մոտենալ հուշահամալիրին։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Փաշինյանը նախորդ տարվա այս օրերին խորհրդարանում հայտարարել էր, որ իր դեմ բողոքի ակցիաները ղեկավարում է Գարեգին Բ-ն՝ նախկին նախագահների հետ միասին։