Ոստիկանները Սարդարապատում պատ են կազմել՝ փորձելով թույլ չտալ Կաթողիկոսին մոտենալ հուշահամալիրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սարդարապատում ոստիկանները պատ են կազմել՝ խոչընդոտելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և մի խումբ հոգևորականների մուտքը հուշահամալիր։  Factor.am-ի տեղեկություններով Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի գլխավորած պատվիրակությունը, այնուամենայնիվ, մուտք է գործել հուշահամալիր և աղոթքից հետո հեռացել։

Սարդարապատում այս պահին ընթանում է Հանրապետության տոնի առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառմանն ընդառաջ ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել հուշահամալիրի տարածքում։

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ուղևորվել էին Սարդարապատ՝ այնտեղ դիմավորելու լուսաբացը։  Շարժումը նաև հայտնել էր, որ ժամը 10:00-ին Սարդարապատի տարածքում հանրահավաք են անցկացնելու, որից հետո ավտոերթով շարժվելու են մայրաքաղաք։

Հիշեցնենք, նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաններն առավոտյան էին այցելել Սարդարապատ։  Տեղի ունեցած հանդիսավոր միջացառման ընթացքում լրատվամիջոցների և այցելուների համար մուտքը փակ էր։