Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
Բոլորը

Factor TV-ն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետարքրքվեց՝ ինչպես է վերաբերվում Աննա Հակոբյանի՝ Երևանի խցանումների վերաբերյալ քննադատությանը։

«Ես գնահատում եմ շատ բնական ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք տասբալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է։ Եվ իրականում նյարդայնացնում է բոլորիս՝ ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիներին»,- պատասխանեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի անելիքը հստակ է, և կառույցը պատրաստ է իրականացնել իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ վերլուծություններն ու կարգավորումները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել մյուս գերատեսչություններին։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե խցանումների և նոր ենթակառուցվածքների խնդիրը լուծելն այնքան էլ հեշտ չէ, որքան միլիոնավոր դոլարների շինթույլտվություններ տալը՝ քաղաքապետը հակադարձեց, որ շինթույլտվություններից քաղաքային բյուջե մուտքագրվող գումարները ոչ թե միլիոնավոր, այլ տասնյակ միլիոնավոր դոլարներ են։

«Այդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, դառնում են ճանապարհներ, դառնում են մայթեր, դառնում են կոյուղիներ, դառնում են էստակադաներ, դառնում են հանգույցային կարևոր ճանապարհներ և դառնում են նաև մեր տրանսպորտի որոշ չափով սուբսիդավորում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ փաստարկները հնարավոր է ստուգել քաղաքային բյուջեն ուսումնասիրելով։

Քաղաքապետի խոսքով՝ 2021 թվականին տրվել է բազմաբնակարան և բնակելի համալիրների կառուցման 108 թույլտվություն, իսկ դրանից հետո շինթույլտվությունների տրամադրումը տարեցտարի նվազել է։ Նրանից հետաքրքվեցինք՝ բացառո՞ւմ է, որ Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Աննա Հակոբյանի՝ շինթույլտվությունների վերաբերյալ հայտարարություններին և որ այդտեղ կարող են լինել մութ գործարքներ։

«Արդյո՞ք այդտեղ հնարավոր մութ պրոցես կա։ Իհարկե, կարող է նման հավանականություն լինել, բայց եկեք նայենք՝ այն ժամանակ ոնց էր պրոցեսը և հիմա ոնց է։ Հինգ ճարտարապետներ, որոնք որ կայացած են իրենց ոլորտում, իրենք են փաստացի ամեն շաբաթ իրականացնում ճարտարապետական խորհրդի նիստեր և որոշում բոլոր բազմաբնակարանների և բնակելի շենքերի ճակատագիրը։ Ասեմ ավելին՝ ես այդ նիստերին վերջին շրջանում առհասարակ չեմ էլ մասնակցում, որովհետև տեսել եմ, որ այդ մեխանիզմը աշխատում է։ Այսինքն՝ մարդիկ, իրապես, օբյեկտիվ դիտարկում են ամեն ինչ և փաստացի ասում են՝ այս գոտում ունենք այս չափորոշիչներով՝ երկու հազար հինգ հարյուր քառակուսի մետրի վրա բնակելի, չենք տա ութ հարկից ավելի և այդպես շարունակ։ Եվ կան արդեն որոշակի քաղաքական կանոններ, որ ընդհանուր շուկայում բոլորին հայտնի են։ Այս հինգ ճարտարապետներից մեկը վեց ամիսը մեկ փոխվում է և նոր մարդ է հայտնվում։ Հիմա եթե սա էլ բավարար չէ և այստեղ էլ ունենք հարցեր, եկեք այդ դեպքում խոսենք կոնկրետ դեպքերով, որովհետև այդտեղ արդեն ես կարող եմ հարց տալ՝ ի՞նչ դեպքի մասին է խոսքը»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան