Բաքվում շինծու գործերով նիստում Լևոն Մնացականյանը խոսել է Ապրիլյան քառօրյա պատերազմում իր մասնակցությունից

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով նիստում, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տալիս։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող» Էլմիր Աբբասովն ասել է, թե վիրավորվել է 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ Տերտերի շրջանում, որտեղ ծառայում էր։

«Պպատերազմի և մարտական ​​գործողությունների օրենքների համաձայն՝ միայն ռազմական ստորաբաժանումները պետք է կռվեն։ Սակայն հայկական կողմը հարվածներ է հասցրել գյուղերի, այն տարածքների վրա, որտեղ բնակվում են խաղաղ բնակիչներ՝ օգտագործելով արգելված զինամթերք՝ թունավոր և հրկիզող արկեր։ Այսինքն՝ Հայաստանի զինված ուժերը զանգվածաբար օգտագործել են արգելված արկեր։ «Շրապնելային տիպի» անվանումով արկերը, բացի բեկորներից, իրենց մեջ պարունակում են երկու հազարից ավելի ասեղներ։ Սրանք այնպիսի ասեղներ են, որ նույնիսկ դրանցից մեկի մարմնի մեջ մտնելը կարող է զանգվածային թունավորում առաջացնել»,- ասել է նա։

Հարցաքննության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար  Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին։

«Ես մասնակցել եմ 2016 թվականին անցկացված գործողություններին, եղել եմ բանակի հրամանատար։ Անկեղծ ասած, առաջին անգամն է, որ լսում եմ այստեղ ներկայացվածի մասին»,- ասել է նա։

Մնացականյանը հետաքրքվել է, թե ինչ զինվորական պաշտոն և կոչում է ունեցել Էլմիր Աբբասովը նշված իրադարձությունների ժամանակ։ Նա նշել է, որ այդ ժամանակ ծառայել է կապիտանի կոչումով և եղել է հրետանային դիվիզիայի մարտկոցի հրամանատար։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի