Բայրամովը կրկին ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից» է խոսել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Կատարի արտաքին գործերի պետական ​​նախարար Մոհամմադ բին Աբդուլազիզ բին Սալեհ ալ-Խուլեյֆիի հետ հանդիպմանը «անցյալի հակամարտության», «ազատագրված» տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Խոսելով այն խոչընդոտների ու մարտահրավերի մասին, որոնց բախվում է  տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացը, նախարար Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է  հրավիրել  այն փաստի վրա, որ Հայաստանի Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր դեռևս պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ թեպետ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքսը, սակայն Բաքուն տարբեր պայմաններ է առաջ քաշում դրանք չստորագրելու՝ պահանջելով ՀՀ Սահամադրության փոփոխություն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Ադրբեջանին առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ։ Օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն,արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե,իբր Բաքվի պահանջներն օրինական են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի