Քարվաճառում ականի վրա Ադրբեջանի բանակի զինծառայող է պայթել
Գրավյալ Արցախի Քարվաճառում Ադրբեջանի բանակի զինծառայողը պայթել է ականի վրա։ Երկրի ՊՆ-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Ջերմաջուր բնակավայրի ուղղությամբ՝ ականազերծման աշխատանքների ժամանակ։
«Զինծառայող Խուդավերդի Սադիգովը կանգնել է հայերի կողմից տեղադրված հակահետևակային ականի վրա և վիրավորվել ձախ ոտքից։ Նրան անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Այնուհետև Սադիգովը տեղափոխվել է մոտակա զինվորական հոսպիտալ՝ որակյալ հետազոտության և բուժման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի