Փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում․ հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Ըստ այդմ՝

· Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում,

· Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները վերանայվելու են ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելուց հետո։

· Հստակեցվում են դիմումների մերժման հիմքերը,

· Հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածից հետո աշխատանքի վերադառնալու դեպքում նշված վարկառուները կարող են դիմել և շարունակել ստանալ աջակցություն ծրագրի շրջանակում,

· Կարգավորվում են վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները,

· Հստակեցվում են շահառուի կարգավիճակը դադարելու հիմքերը, մասնավորապես 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելը։

Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր դիմելու պահին ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։

Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։