Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի և առկա խնդիրների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ծաղրական տոնով էր անդրադարձել Գանձասարի ձեռագրերին՝ միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ցուցադրելով դրանց կրկնօրինակների դատարկ էջերը։ Միջազգայնագետի խոսքով՝ այս քայլը ոչ վայել է դիվանագետին և վնասում է խաղաղության …

