Այսօր Կառավարության նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կուսակցություններին։ Նախագծով այդ հատկացումները ներառվում են սոցիալական ծախսերի շարքում։ Գործող կարգավորումներով սոցիալական ծախսերի շրջանակում ներառված են առողջապահության, կրթության և բնակարանային …

