Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բանավեճ ծավալվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Մանուկյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց Ալմա-Աթայի հռչակագիրը միակողմանի զիջումների «փրկօղակ» դարձնելու և սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի քարտեզների իրավական ամրագրումը չապահովելու մեջ։

Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանը քարտեզները կիրառում է միայն իրեն ձեռնտու հատվածներում, օրինակ՝ Կիրանցում, մինչդեռ հայկական կողմը չի կարողանում հասնել Բերքաբերի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը հերքեց զիջումների մասին պնդումները՝ հայտարարելով, որ իրենց զիջումների թիվը «զրո» է, իսկ սահմանազատումն իրականացվում է քայլ առ քայլ՝ կանոնակարգով և հստակեցված հիմքերով։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման թեմային՝ Փաշինյանը հայտարարեց.

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ, առանց սեթևեթանքի, կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել: Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք պետությանը»։

Գեղամ Մանուկյանն իր արձագանքում նշեց, որ «Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել», և ընդգծեց, որ Փաշինյանը դատարան չէ՝ որոշելու, թե ում գույքն է օրինական։

Փաշինյանն էլ հակադարձեց, որ սահմանազատման հարցում «դեմ տալու ժանրն այլևս անցյալում է», իսկ «ազատագրում» անվան տակ տեղի է ունեցել Հայաստանի ու Ղարաբաղի թալան։

Նա նաև հավելեց, որ դատարանների արդար գործելը հենց ընդդիմության շահերից է բխում, հակառակ դեպքում «ժողովուրդը դատարանը մի կողմ կդնի և անձամբ կգա իրեն պատկանողը հետ վերցնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան