Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իրավիճակը լարվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցից հետո։

Պատգամավորը վարչապետին մեղադրեց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրավապահ մարմիններին ապօրինի ցուցումներ տալու և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող օբյեկտները՝ «Պիացցա Գրանդեն», «Փլեյ Սիթին» և այլ բիզնեսներ, ապօրինաբար կապարակնքելու մեջ։ Խամոյանի խոսքով՝ դրա հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 135 տոկոսով աճել են՝ պնդելով, որ դա տեղի է ունեցել նաև «թալանչիներից վերցրածի» հաշվին։ Վարչապետը նաև նշեց, որ ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձը չէր կարող հարյուրավոր միլիոնների հասնող հարստություն կուտակել։

Փաշինյանի ելույթի ընթացքում դահլիճից տեղից բղավեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Վարչապետը, դիմելով նրան, բարձրաձայն հայտարարեց.

«…Քոչարյա՛ն: Կախա՛ծ վիճակում հագիցդ հանելու եմ: Կախա՛ծ վիճակում հագիցդ հանելու եմ»։

Իրավիճակին միջամտեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատողություն հայտարարելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ անպարկեշտ արտահայտության համար։

Խոսքի շարունակության ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանից պետք է բռնագանձվի ենթադրյալ ապօրինի գույքը «մինչև վերջին կոպեկը», և նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի «Մարտի 1-ի և մյուս հանցագործությունների համար»։

Անդրադառնալով Խամոյանի հիշատակած բիզնեսներին՝ Փաշինյանը նշեց. «Դուք իշխանության էիք, և բոլորը գիտեին, թե ումն է «Պիացցա Գրանդեն», ումն է «Փլեյ Սիթին» և այդպես շարունակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան