Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ահազանգում է, որ որոշ գործատուներ աշխատակիցներին աշխատանքից ազատում կամ նման քայլով սպառնում են նրանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության կամ ընտրական գործընթացներին մասնակցելու պատճառով։ Դաշինքը հիշեցնում է, որ նման դրսևորումները կարող են հանգեցնել աշխատանքային իրավունքների խախտման և քրեական պատասխանատվության։

«Խտրականության այս դրսևորումը հանգեցնում է աշխատանքային իրավունքների խախտման, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 210, 211 հոդվածների համատեքստում ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Ոչ ոք իրավունք չունի հարկադրել աշխատակցին իր աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ կատարել ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության օգտին կամ դեմ, ինչպես նաև խտրական վերաբերմունք ցուցաբերել նման պահանջը մերժելու կամ քաղաքական իրավունքները օրենքի շրջանակներում իրագործելու դեպքում։

Աշխատողն անպաշտպան չէ, երբ չի լռում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) 2023 թվականին ունեցել է հաջողված փորձ, երբ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված համայնքային ենթակայության մի շարք աշխատակիցներ ՀՔԱՎ-ի իրավաբանական աջակցության շնորհիվ վերականգնել են իրենց աշխատանքային իրավունքները։ Նշված գործին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե Դուք կամ Ձեր ծանոթները բախվել եք նմանատիպ խնդրի, hորդորում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ։ Մեր իրավաբանական թիմը պատրաստ է անվճար իրավախորհրդատվություն և աջակցություն տրամադրել բոլոր քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրությունում