Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին իրենց հայտարարություններով Ուկրաինայի իշխանությունները փորձում են «գաղափարապես անկայունացնել մեր երկրում իրավիճակը»։ Այս մասին RTVI-ին տված մեկնաբանությունում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Meduza-ն։ Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումներին և արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները քննարկում են որևէ սցենար, որը ենթադրում է դրա հայտարարումը։ …

