Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սաուդյան Արաբիան հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են, ենթադրաբար, Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարք՝ նախքան այն մուտք կգործեր իսլամի սրբագույն քաղաք Մեքքայի օդային տարածք, գրում է DW-ն։

Հութիները հերքել են, որ թիրախավորել են քաղաքը, որը մուսուլմանների ամենամյա հաջի ուխտագնացության վայրն է։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Մեքքայի և ուխտավորների անվտանգությունը «կարմիր գիծ» է, և նախազգուշացրել, որ հրամանատարությունը կձեռնարկի «անհրաժեշտ և զսպող միջոցներ»։ Հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագավորական հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են «ահաբեկչական հութիական աշխարհազորի» կողմից արձակված թշնամական անօդաչու թռչող սարքը։ Սաուդյան Արաբիան երեքշաբթի կարճատև նախազգուշացումներ էր տարածել Մեքքայում, ինչպես նաև Եմենի հետ սահմանակից թագավորության հարավային շրջանում հնարավոր հարձակումների վերաբերյալ։

Հութիները կոալիցիայի հայտարարությունները «սուտ» են որակել։

«Մեքքայի թիրախավորման մասին պնդումները հնացած սուտ են, որն արդեն նախկինում օգտագործվել է և այլևս ոչ ոքի չի մոլորեցնում»,- X-ում գրել է հութիների շարժման բարձրաստիճան անդամ Հազեմ ալ-Ասադը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն «ամենախիստ ձևով» դատապարտել է «Մեքքայի դեմ ստոր և զազրելի հարձակումը»։

«Պակիստանի ժողովուրդը վշտացած և անհանգստացած է այս աղաղակող արարքից»,- գրել է նա X-ում։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ), որը միավորում է 57 մահմեդական պետություն, նույնպես դատապարտել է «զազրելի» հարձակումը։ ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարությունը հայտարարության մեջ նշել է, որ «սրբավայրերի անձեռնմխելիության խախտումն անընդունելի և աններելի ոտնձգություն է, որը պահանջում է զսպել հանցագործներին և կանխել յուրաքանչյուրի գործողությունները, ով կհամարձակվի ոտնձգություն կատարել այդ վայրերի նկատմամբ։բ»։

Սաուդյան Արաբիան ավելի ու ավելի հաճախ է տուժում իր հարավային սահմանին արագորեն սրվող հակամարտությունից, որտեղ Իրանի աջակցությունը վայելող հութիները կռվում են Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի դեմ։

Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևանքով երկուշաբթի երեկոյան 13 մարդ վիրավորվել է։ Դրանով հուլիսին հակամարտության սրվելուց ի վեր վիրավորների ընդհանուր թիվը հասել է մոտ 100-ի։

Հուլիսին հութիները նաև արգելափակել էին Սաուդյան Արաբիայի նավթի փոխադրումները Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, որը Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման այլընտրանքային երթուղին է դարձել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում։

Թագավորության վրա հարձակումների ֆոնին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը երեքշաբթի դիմել է Եգիպտոսին՝ Եմենի հութի ապստամբների դեմ աջակցություն ստանալու համար։ Երկու երկրների առաջնորդները կոչ են արել «ապահովել նավարկության ազատությունն ու անվտանգությունը» Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով, որոնցից վերջինը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ։

Վերջին զարգացումների ֆոնին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «վերանայել թագավորություն մեկնելու անհրաժեշտությունը»։ Դեսպանատունը նախազգուշացրել է «Իրանի կողմից ամերիկյան շահերի թիրախավորման մասին՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ, զինված հակամարտության, ահաբեկչության, երկրից դուրս գալու արգելքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում գործունեությանը վերաբերող տեղական օրենքների» ռիսկերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի