«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորների հնչեցրած գնահատականներն ու կոշտ բառամթերքը կրկին կրքեր են բորբոքել։

Հերթական միջադեպի առիթը դարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ելույթը, որում նա, անդրադառնալով PISA-ի միջազգային հետազոտության արդյունքներին, քննադատության ենթարկեց կրթության ոլորտի քաղաքականությունը, իսկ խոսքն ավարտեց հետևյալ կոչով․ «Լա՛վ սովորեք, որ նիկոլական չդառնաք»։

Ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը արձագանքեց Աժ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․ «Ռոբերտ Քոչարյանը տգետ ա։ Էնքան տգետ ա, որ երբ որ ինքը եկել էր ՀՀ-ում նախագահ էր դարձել, ասում էր հայերենին լավ չեմ տիրապետում, «պետք ա պարապվեմ»։ Ու քանի որ տարիներ հետո 2019 թվականին դեռ շարունակում էր «հաղթանակած երիտասարդություն» բառի մեջ 8 ուղագրական սխալ անել, ենթադրվում ա, որ անգամ պարապմունքները նրան չօգնեցին և նա շարունակեց մնալ նույն տգետը»։

Ալեքսանյանի ելույթի ընթացքում դահլիճում մթնոլորտ լարվեց․ ընդդիմադիր պատգամավորները տեղից վրդովված բացականչություններով պահանջեցին նրան կարգի հրավիրել։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիտողություն արեց Սևակ Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինիս հնչեցրած ձևակերպումը վիրավորանք է ժողովրդի հասցեին, և ինքը թույլ չի տա, որ խորհրդարանի դահլիճում որևէ մեկը վիրավորի ժողովրդին։ Նա միաժամանակ Ալեքսանյանին հորդորեց ավելի մեղմ խոսույթ օգտագործել և «տգետ» բառի փոխարեն գործածել «գրագիտության հետ խնդիր ունի» տարբերակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան