ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի և առկա խնդիրների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։

Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ծաղրական տոնով էր անդրադարձել Գանձասարի ձեռագրերին՝ միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ցուցադրելով դրանց կրկնօրինակների դատարկ էջերը։ Միջազգայնագետի խոսքով՝ այս քայլը ոչ վայել է դիվանագետին և վնասում է խաղաղության օրակարգին։ «Սա խոսում է նրա մասին, որ նրանք դեռևս չեն ձերբազատվել այն բարդույթներից, որոնք եղել են՝ պատերազմի՝ որպես կողմ, որը հիմա էլ ունի այլ բարդույթ՝ ինքնահաստատվելու բարդույթ, որ այ տեսե՛ք՝ սա մերն է։ Այդ տրամաբանության շրջանակներում հայոց պատմությունը դա կեղծ պատմություն է, և այն, ինչ որ կա Արցախում, դրանք պատմամշակութային որպես ժառանգություն, դրանք հայկական չեն»,- ասում է նա՝ հավելելով, որ պետք է հստակ ուղերձ տալ Բաքվին, թե նման քայլերը փակուղի են տանում։

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել հայ-ամերիկյան «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը։ Դավիթ Կարապետյանը նշում է, որ այս նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ճանապարհների և ենթակառուցվածքների շինարարություն, դեռևս միայն ֆեյսբուքյան էջ ունի, սակայն մասնագետներն արդեն այցելել են Նռնաձոր-Մեղրի-Ագարակ հատվածը՝ ուսումնասիրություններ կատարելու։ 

«Ես չեմ կարծում, որ մինչև մյուս տարվա անգամ վերջ մենք կտեսնենք իդեալական պատկերը՝ երթուղին իր ենթակառուցվածքներով ապահովված»,- ասում է նա։ Միջազգայնագետի կարծիքով՝ Ադրբեջանը, հասկանալով նախագծի կարևորությունը, կփորձի ներգրավվել դրանում, թեև այն բացառապես հայ-ամերիկյան տիրույթում է։

Անդրադառնալով Գյումրիի ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկումներին՝ Կարապետյանը նշում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե պատրաստ են հանել բազան, եթե Հայաստանը ցանկանա, ավելի շատ ուղղված էր հայկական կողմի արձագանքը ստուգելուն։ «Սա սիգնալ էր, որ այո՛, իրենք փորձելու են ճնշում բանեցնել անգամ Միացյալ Նահանգների վրա»։ 

Նրա խոսքով՝ ռուսները չեն ուզենա դուրս գալ Հարավային Կովկասից, քանի որ ռազմաբազան իրենց համար հենակետ է։ Այս համատեքստում նա կարևորում է Հայաստանի ռազմավարական որոշումը՝ փոխարինող ուժ գտնելու կամ սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու հարցում։

Վերլուծելով Ուկրաինայում ռուսական պատերազմի ընթացքը՝ միջազգայնագետը նշում է, որ ռուսական կողմը լուրջ խնդիրներ ունի, սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը ռեսուրսների խնդիր չունի, և պատերազմի շարունակությունը, թեկուզ դանդաղ, նրանց համար շահեկան է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան