Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը․ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա բարձր է գնահատել …

