«Աղդամի ավերում, միտումնավոր սպանություններ»․ Բաքվի դատարանից սլաքներն ուղղվում են դեպի ՀՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Հայաստանում երկրի բարձր ղեկավարությունն ու եկեղեցու ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների և պատանդների շինծու գործերով դատավարությունները։ Ադրբեջանական դատարանում արդեն սկսել են առարկայական մեղադրանքներ հնչել ոչ միայն Արցախի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այլև ուղիղ ՀՀ-ի դեմ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սկսված զինված հարձակումների և ռազմական ագրեսիայի հետևանքով Աղջաբեդիի շրջանում դիտավորյալ սպանվել է 1 քաղաքացիական անձ, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհերի թվում 5-ը կանայք են, 14-ը՝ տղամարդ, այդ թվում՝ երկու անչափահաս»,- մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի դատախազը։

Թեև հենց միայն այս մեղադրանքն արդեն իսկ խեղաթյուրում է իրականությունը, քանի որ հայտնի է՝ Արցախյան 44-օրյա պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը, դա չի խանգարում Բաքվի դատարանում ներկայացված նյութերում պնդել՝ Աղջաբեդիի շրջանում զինված հարձակումների հետևանքով մեծ նյութական վնաս է հասցվել։  

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ծանր հրետանային կայանքներից, ինչպիսիք են T-64, T-72, T-80, T-90, «2Ս3 Ակացիա», «Գվոզդիկա» և այլ կայանքներից, D-20, D-30, D-44, D-81 (D-81M) թնդանոթներից, ականներից և նռնականետերից, «Գրադ» կայանքներից, ինչպես նաև այլ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցների հետևանքով Աղդամում դիտավորյալ սպանվել է 7 և վիրավորվել 46 քաղաքացիական անձ»,- ասվում է մեղադրանքում։

Այս հատվածում միանգամից աչքի է զարնում երկու ստահոդ տեղեկություն՝ ներկայացված զինատեսակներից մի քանիսը ո՛չ ՀՀ ՊՆ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն չեն ունեցել։ Մյուս կեղծիքն այն է, որ նշված ժամանակահատվածում Ակնան եղել է Արցախի Հանրապետության կազմում։

Հրապարակված նյութերում խոսվում է ևս մի քանի քաղաքներում, իբր, զոհված անձանց, վիրավորված քաղաքացիների և փլուզումների մասին, ավելին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավկովկասյան խողովակաշարի` «Սմերչ» հրթիռներով թիրախավորման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ներկայացվել։ Վերջին նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Մինգեչաուր քաղաքին, իբր, այն դիտավորյալ հարվածների է ենթարկվել Հայաստանի զինված ուժերի կողմից՝ «օգտագործելով մեծ ավերիչ հզորության «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»։ 

Փաստացի, պաշտոնական Բաքուն հստակ քաղաքականություն է վարում՝ պատերազմի սադրանքը Հայաստանի վրա բարդելու համար։

Իսկ ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ՀՀ-ն ոչ միայն 16 պատանդների մասով ընթացող շինծու դատավարության, այլև այս կեղծ մեղադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ։ Տեղեկությունները շատ սուղ են, սակայն Փաշինյանը ևս մտահոգություն էր հայտնել ամիսներ առաջ։

Այս ամբողջ գործընթացի վտանգը Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի գիտակցում՝ ընդգծում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Այս գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները խոսում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, հնարավոր է, Բաքվի դեմ ներկայացված հայցերից  ՀՀ-ն հրաժարվի։ 

Ուշագրավ է, որ այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան, Ադրբեջանի քաղաքացի, բայց ազգությամբ հրեա Ավրաամ Բերմանի  անունից նման շեշտադրումներով գրառում է տեղադրվել Վարդանյանի պաշտոնական էջում։ Նա ևս ընդգծել է՝ կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից։ Ստացվում է՝ Ադրբեջանն այսօր Բաքվում դատում է ոչ միայն Արցախի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև  հող նախապատրաստում ավելի հեռահար նպատակների հասնելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան