Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության առաջնորդի դեմ հետաքննություն է սկսվել, ընդդիմության 5 քաղաքապետի հեռացրել պաշտոններից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ՝ կառավարության ավագ դաշնակցին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Սա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցների և նրա հակառակորդների միջև լարված պայքարի վերջին զարգացումն է, որը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Դատախազները հետաքննություն են սկսել այն պնդումների վերաբերյալ, որ Օզելը սպառնացել և վիրավորել է Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին։

Օզելը մեղադրվում է չորեքշաբթի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գյուրլեքի դեմ բանավոր հարձակում գործելու մեջ։ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Օզելի ասածները  հանցագործություններ են համարվում՝ «դատարանի պաշտոնյային սպառնալը՝ նրան իր պարտականությունները կատարելուց խոչընդոտելու նպատակով» և «պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա պարտականությունների հետ»։

«Աքըն, դու կոշտ քարի ես դիպել։ Ես այլևս նման անարգանք չտեսնեմ։ Եթե երբևէ մեր որևէ մեկի ընտանիքի, զավակի, մեծի նկատմամբ վիրավորական որևէ տեսարան նկարահանվի, նկարողին էլ, նրան էլ, որ կստիպի նկարեն, հազար անգամ կստիպեմ, որ զղջա: Խելքդ գլուխդ հավաքի։ Մարդավարի գալիս ենք, ակցիա ենք անում, ցրվում, բայց ևս մեկ անգամ մեր համբերությունը մի փորձիր, կարող է՝ այլևս չցրվենք»,- հայտարարել էր Օզելը։

Արդարադատության նախկին փոխնախարար Գյուրլեքին հակառակորդները մեղադրում են Էրդողանի մրցակիցներին հետապնդելու մեջ՝ հոկտեմբերին պաշտոնում նշանակվելուց հետո հարուցված մի շարք գործերի միջոցով։ Դրանցից գլխավորը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ Էրդողանի հիմնական ընտրական մրցակցի դեմ գործն է, որի ձերբակալությունը կոռուպցիայի մեղադրանքով հանգեցրել է շաբաթներ տևած բողոքի ցույցերի։

Գյուրլեքի նշանակումից ի վեր Ստամբուլում ձերբակալվել և բանտարկվել են նաև CHP-ի ութ քաղաքապետեր, որոնց մեծ մասը կոռուպցիայի մեղադրանքներով է։ Նրանք հերքում են այդ մեղադրանքները;

Թուրքական պետական TRT Haber-ի հաղորդմամբ՝ CHP-ից հինգ քաղաքապետեր հեռացվել են իրենց պաշտոններից։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Գլխավոր դատախազության կողմից «կաշառք վերցնելու» և «բռնի ուժով շորթման» մեղադրանքներով ձերբակալված Ավջըլարի քաղաքապետ Ուտքու Ջաներ Չայքարան, Բյույուքչեքմեջեի քաղաքապետ Հասան Աքգյունը, Ղազիօսմանփաշայի քաղաքապետ Հաքան Բահչեթեփեն, ​​Ջեյհանի քաղաքապետ Քադիր Այդարը և Սեյհանի քաղաքապետ Օյա Թեքինը ժամանակավորապես հեռացվել են պաշտոններից։

Հավելեք, որ չորեքշաբթի CHP-ի հինգ քաղաքապետեր ձերբակալվել էին մունիցիպալիտետների, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետարանի դեմ կոռուպցիոն հետաքննության շրջանակում։ Վերջին ձերբակալությունների արդյունքում Ստամբուլի նահանգում կալանավորված CHP-ական քաղաքապետերի թիվը հասցել է 9-ի, որոնց թվում է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի