Դժգոհություն ունենք՝ բանկերի բարձր միջնորդավճարների վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ դիմելով ԿԲ խրոհրդի անդամի թեկնածու Լևոն Սահակյանին։ Նշենք, որ նրա թեկնածությունը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է երկրորդ անգամ, մինչ այս նա 2 տարի եղել է այս պաշտոնին։ Նրա թեկնածությունն առաջադրվել է իշխող ՔՊ խմբակցության կողմից։ …