Էթնիկ զտումից մինչև «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվ. հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ-ում ներկայացրել է Բաքվի հայատյաց արշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայերի դեմ պատերազմ սանձազերծելուց հետո Իլհամ Ալիևը բացահայտ հպարտությամբ հայտարարեց՝ Ադրբեջանը հաղթել է, քանի որ տարիներ շարունակ մեծացրել է ատելությամբ դաստիարակված սերունդներ, որոնք հային սպանելն ընկալում են որպես հերոսություն։ Նա բացահայտ կերպով հանդես է եկել հայերին, իր բնորոշմամբ, «հայ ֆաշիստներին» «մաքրազերծելու» կոչերով։ Վիեննայում անցկացված «Պետական համակարգված խտրականությունն ու հայերի էթնիկ զտումներն Ադրբեջանում» խորագրով միջոցառմանը Բաքվի հայտարարություններն է ներկայացրել «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Նա ընդգծել է՝ բռնապետ Ալիևի հռչակած «ապազգայնականացման» և «ապառազմականացման» քաղաքականությունն ուղղակիորեն կրկնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի նույն արդարացումները։

«Արդեն իսկ իրականացնելով էթնիկ զտում Արցախում՝ Ադրբեջանն այժմ հայտարարում է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի 60 տոկոսը իրեն է պատկանում՝ կրկին առաջ մղելով կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը, սրանով ևս կրկնելով իր սիրելի Պուտինի գործելաոճը։ Բռնապետերը մտածում և գործում են նույն կերպ»,- նշել է նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ-ում կազմակերպված Մարդկային չափողականությունների կոնֆերանսի ընթացքում ադրբեջանցի պատվիրակի հայտարարությանը, թե հայերն են հանցագործություններ իրականացրել, և որ իրենք ունեն այդ մասին ապացույցներ, Գայանե Աբրահամյանը շեշտել է՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում Արդարադատության միջազգային դատարան։

«Հայաստանն արդեն ներկայացրել է իր պահանջները։ Իսկ ինչո՞ւ է ձեր երկրի ղեկավարը խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման դնում, որ մենք հետ վերցնենք այդ հայցերը։ Հայաստանը պատրաստ է բոլոր խնդիրները հարցերը քննարկել միջազգային օրինական մեխանիզմներով։ Մինչդեռ դուք փոխարենը արդարություն որոնեք օրինական, միջազգային մեխանիզմներով, Ադրբեջանում կազմակերպել եք կեղծ դատավարություններ և հորինված մեղադրանքներ եք առաջադրել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ կոպտորեն ու բացահայտ խախտելով բոլոր միջազգային նորմերը»,- հավելել է նա։

Գայանե Աբրահամյանը, միաժամանակ, շեշտել է՝ նույնիսկ համաժողովի դահլիճում՝ խտրականության և դրա հետևանքների դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ընթացքում, ականատես եղանք Հայաստանի ինքնիշխանության դեմ բացահայտ սպառնալիքների։ Ուժի կիրառման և պատերազմի սպառնալիքները, ըստ նրա, ոչ միայն հակասում են այս հավաքի իրական նպատակին, այլև ընդհանրապես խաթարում են միջազգային համագործակցության և երկխոսության բոլոր սկզբունքները։

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի՝ խաղաղության օրակարգի վրա կենտրոնանալու մասին հայտարարությանը՝ Գայանե Աբրահամյանը նշել է՝ Հայաստանը համաձայնել է բոլոր նախապայմաններին՝ խաղաղություն հաստատելու հույսով, սակայն հենց Ալիևն է, որ շարունակաբար ներկայացնում է նոր նախապայմաններ. «Եթե դուք իսկապես անկեղծ խաղաղություն եք քարոզում, ապա համոզեք ձեր բռնապետին, որպեսզի ստորագրի ու վավերացնի խաղաղության համաձայնագիրը, իրապես կյանքի կոչի այն, դադարեցնի խաղաղ բնակիչների նկատմամբ ամենօրյա սպառնալիքներն ու գնդակոծությունները, հրաժարվի պատերազմի սպառնալիքներից և այլևս չխոսի արտատարածքային որևէ միջանցքի մասին»։

Ադրբեջանի կողմից հայերի դեմ էթնիկ զտման և խտրականության քաղաքականությանը նվիրված միջոցառման կազմակերպիչներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծում է՝ միջազգային հանրությանն ուղերձ ունեն. «Մենք ուզում ենք, որ միջազգային հանրության համար հստակ լինի, թե ինչ է էթնիկ զտումը, ինչ մարդկային ողբերգություններ կան էթնիկ զտման տակ, և իրականում ինչ մեծ խնդիրների կարող է հանգեցնել Ադրբեջանում բռնապետության շարունակումն այն տրամաբանությամբ, որն այժմ կա»։

Հավելենք, որ միջոցառմանը մասնակցել ու իրենց պատմություններն են ներկայացել նաև Արցախում էթնիկ զտումը վերապրած փախստականներ։

Մանրամասները՝ տեսանյութում։