Չինաստանից Մեքսիկա 3000 մեքենա տեղափոխող նավը հրդեհվել է Խաղաղ օվկիանոսում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Morning Midas» բեռնատար նավը, որը շուրջ 3000 մեքենա էր տեղափոխում, հրդեհվել է Խաղաղ օվկիանոսում: Bloomberg-ի տվյալներով՝ տրանսպորտային միջոցները պատկանում էին չինական արտադրողների, այդ թվում՝ Chery Automobile Co և  Great Wall Motor Co ընկերություններին, փոխանցում է Meduza-ն:

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը մայիսի 26-ին դուրս է եկել Չինաստանի Շանդոնգ նահանգի Յանտայ քաղաքից։ Այն կանգ է առել չինական մի քանի այլ նավահանգիստներում և, պլանի համաձայն, պետք է Մեքսիկայի Լազարո Կարդենաս նավահանգիստ ժամաներ հունիսի 15-ին։

Նավի տախտակամածներից մեկում հրդեհ է բռնկվել հունիսի 3-ին, երբ այն գտնվել է Ադակ կղզուց մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա։ Հրդեհի պատճառն անհայտ է։

Նավի անձնակազմը փորձել է մարել կրակը, սակայն չի հաջողվել։ 22 հոգուց բաղկացած ամբողջ անձնակազմը, ի վերջո, տարհանվել է ԱՄՆ ափամերձ պահպանության ծառայության կողմից։ Հունիսի 4-ին գերատեսչությունը հայտնել է, որ անհայտ է՝ արդյո՞ք կրակը դեռ տարածվում է նավում, բայց դեռ ծուխ կա։

ԱՄՆ ափամերձ պահպանության տվյալներով՝ նավի վրա 3159 մեքենա կա, որոնցից 65-ն ամբողջությամբ էլեկտրական, իսկ 681-ը՝ հիբրիդային շարժիչով են։ Bloomberg-ի աղբյուրները ենթադրում են, որ տախտակամածի վրա կարող էր հրդեհվել էլեկտրական մեքենա, սակայն պարզ չէ, թե ինչ մակնիշի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի