Ամանորի առթիվ դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից սկսած «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի տոնական դիմակահանդես-պարահանդես։ Համերգասրահի սրահներում կհնչի կենդանի երաժշտություն, կլինեն պարեր ու ջերմ տրամադրություն: Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։ «Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը դիրիժոր Դավիթ Մարուխյանի …